Ներքին 9 ամիս առաջ - 20:41 18-11-2025

Արդարադատության փոխնախարարը Վրաստանում անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ ֆորումի ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության և հակախտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության քայլերը՝ ընդգծելով նաև հանրային իրազեկման կարևորությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ելույթի ավարտին Աննա Կարապետյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունը և շարունակում է լինել նախարարության շարունակական ուշադրության և ակտիվ գործունեության կենտրոնում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության առաջիկա գործողությունների ծրագիրը՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը և այլն:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է արհեստական բանականության կիրառման ընթացիկ միտումները իրավական շրջանակի համար՝ անդրադառնալով ինչպես առաջացող հնարավորություններին, այնպես էլ մասնագիտական մարտահրավերներին: Ելույթի ավարտին Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ ԱԲ տեխնոլոգիաների ճշգրիտ օգտագործումը պահանջում է նոր իրավական մոտեցումներ և հստակ քաղաքականություն։

Օրվա ավարտին՝ Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ Ֆորումի վերջին նիստի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծել է հաշտարարության դերը արդարադատության որակի բարձրացման և գործընթացների արդյունավետության իրականացման մեջ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է հաշտարարության զարգացման քաղաքական ուղղությունները, ինստիտուցիոնալ ամրապնդման քայլերը և հանրային իրազեկման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են