Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:19 18-11-2025

ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկվելը ներպետական օրենքի ու Ստոկհոլմի արբիտրաժի խախտում է

Երեք օր է, ինչ ընթանում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը քննող ՀԾԿՀ նիստը։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ պահանջելով ընկերությանը զրկել լիցենզիայից, քանի որ կառույցում կան խախտումներ, որոնք բերել են ճգնաժամի։ Քննարկումների ավարտին Հանձնաժողովը 4 կողմ ձայներով ՀԷՑ-ին զրկեց լիցենզիայից, դեմ քվեարկեց միայն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։ Վերջինս իր հատուկ կարծիքում նշել էր, որ ՀԷՑ-ի լիցենզիայի մասով վարույթը պետք է կարճվեր, քանի որ ՍԴ-ում և Վարչական դատարանում կան վարույթներ, որոնք կարող էին ազդել որոշման վրա։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց իրավագետ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ, ով նշեց, որ նույնիսկ ներպետական ընթացակարգերն են խախտված, մինչդեռ միջազգային իրավունքի մասին պետք է խոսել երկրորդ պլանով։

«Նախ՝ ներպետական իրավունքով պետք է հասկանալ՝ պատշաճ պահվե՞լ են բոլոր ընթացակարգերը, թե՞ ոչ։ Իմ ունեցած տվյալներով և առկա իրականությանը համապատասխան, ակնհայտ է, որ անգամ ներպետական օրենսդրությունը չի պահպանվել։ Բայց մենք ունենք այլ գործընթաց՝ ներդրումների պաշտպանության շրջանակներում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ընթացող գործ։

Եվ եթե անգամ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը միջանկյալ որոշում կայացրած չլիներ (ինչը կայացրել է) և արգելել է, այդ թվում՝ որ կառավարումը անցնի պետությանը, ինչպես նաև հատուկ ընդգծել է, որ չի կարելի կազմակերպել որևէ այլ սեփականազրկման գործընթաց, ապա այսօրվա տեղի ունեցողը հակասում է այդ որոշմանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ տեղի ունեցողը ուղղակիորեն հակասում է միջազգային իրավունքի ներքո ընթացող արբիտրաժային դատավարության շրջանակներում ընդունված որոշմանը։

Իսկ հետագայում, որպես սեփականազրկման ակնհայտ գործընթաց, սա առաջացնում է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված սեփականության իրավունքի խախտում։ Այս փուլում ակնհայտ են ինչպես ներպետական օրենսդրության խախտումները, այնպես էլ Հայաստան–Կիպրոս ներդրումների խրախուսման և պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում ընթացող արբիտրաժային դատավարությանը հակասող գործողությունները։ Այդ երկուսը բավարար են իրավական բազան հիմնավորելու համար, որ խախտումները լուրջ են և տեսանելի»,– նշեց Սիմոնյանը։

Հարցին, թե ինչ ապագա է սպասվում ՀԷՑ-ին, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց. «Եթե այս ապօրինի գործընթացը շարունակվի և Կառավարությունը հասնի սեփականատիրոջ փոփոխությանը, ապա սկսվում է նոր փուլը՝ ով կդառնա հաջորդ սեփականատերը։ Ոչինչ բացառված չէ, արգելք չկա։ Այստեղ պարզապես ազգային անվտանգության հարց կա, որովհետև պետականության համար առանցքային նշանակության օբյեկտ ես տալիս կառավարման կամ սեփականության մեկ այլ կազմակերպության, որի նկատմամբ բավարար վերահսկողական լծակներ չունես։ Հայտնի է, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար սա կարող է դառնալ ազգային անվտանգության խնդիր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում