Ներքին 11 ամիս առաջ - 12:27 18-11-2025

Հրայր Հովագիմիանի յուրաքանչյուր այցը Հայաստան նաև հնարավորություն է մեր սրտային վիրաբույժների համար. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Ջերմ հանդիպմամբ ամփոփվեց երեկվա օրը: Միշտ ուրախ եմ, հատկապես հայրենիքում տեսնել և զրուցել մեր լավ բարեկամ, ականավոր բժիշկ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի հետ:

Բժիշկը հերթական անգամ Հայաստանում է կարևոր առաքելությամբ. 70-ից ավելի բարդագույն վիրահատություններ, երեխաների փրկված կյանքեր...

Հրայր Հովագիմիանի յուրաքանչյուր այցը Հայաստան նաև հնարավորություն է մեր սրտային վիրաբույժների համար` առնչվելու առաջատար փորձին ու ոլորտի վերջին նվաճումներին:

Գիտագործնական սեմինարին այս անգամ մասնակցել ու վերապատրաստման հնարավորություն է ունեցել շուրջ 160 բժիշկ:

Բժշկական նոր սխրանքների սպասումով` միշտ ուրախ ենք Ձեր վերադարձով»:

Ամենից շատ դիտված