Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 21:08 17-11-2025

Գյումրիի Mari Grand-ում փորձաշրջանի սկսնակ աշխատողը գումա՞ր է գողացել. նա պարտք ու պահանջ չունի

Երեկվանից համացանցում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի Mari Grand-ում սկսնակ աշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել։ Նրան մեղադրել են, որ իր աշխատանքային հերթափոխի ժամանակ դրամարկղից 10.000 դրամ պակասել է։ Ահազանգի հետքերով Oragir.News-ը պարզաբանում է ստացել Գյումրիի Mari Grand խանութից։

«Մենք առհասարակ ոչ ոքի անհիմն չենք մեղադրում։ Էդ բողոքողը թող մոտիկնա վիդեոն նայե, հետո թվերը ճանաչե ու նոր բողոքե։ Եթե նշված է, որ գնման չափը եղել է 36.000, ոչ ոք իրավունք չունի 36.000-ի փոխարեն ստանալ 26.000։ Մենք կարող ենք վիդեոն ցույց տալ, մենք պատասխանատվության չէինք ենթարկելու։ Բողոքելուց առաջ թող նախ թվերը ճանաչի, մենք իրեն անհիմն չենք մեղադրել»,- հայտնեցին խանութից։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Mari Grand-ի աշխատակցի հետ, ում անվան շուրջ են սկսվել մեղադրանքները։

Հասմիկ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց. «Ես էլ իրանց բողոք չունիմ, խոսացինք սաղ տեղն ընկավ։ Մենք տեղադրած բողոքն ենք հանել, իրանք էլ պահանջ չունին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան