Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:12 17-11-2025

Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը անդրադարձավ եկեղեցու գույքի վնասման դեպքերին ու իշխանության վարքագծին՝ ընդգծելով իրավական ուղիների անհրաժեշտությունը։

«Ի վերջո իշխանությունը իրենք էլ իրենց լծակներն ունեն։ Բայց եկեղեցու գույքի վնասումը բացարձակ ճիշտ չեմ համարում։ Եթե որևէ անձի հետ կապված խնդիր կա՝ հոգևորական, մշակութային գործիչ կամ ուրիշ մեկը, որը սխալներ է արել, կարելի է այլ կերպ հարցաքննել։ Ես կարծում եմ՝ նորմալ է, երբ պաշտոնապես հրավիրեն, չեմ կարծում, որ որևէ սրբազան հրաժարվի գալուց»,- ասաց քաղաքացին։

Նա նշեց նաև, որ իշխանության լծակների օգտագործումը միջազգային պրակտիկայում ու անցյալում էլ ընդունված է․ «Սա աշխարհում է տենց, ով իշխանության է նստում, լծակները իր ձեռքում են։ Դա նորմալ երևույթ է։ Էնպես չէր, որ անցյալ իշխանությունների ժամանակ դա չի եղել։ Եթե մեկը որևէ արտահայտություն աներ, կարող էին պատժել, նույնիսկ անհասկանալի ձևով»։

Քաղաքացին ընդգծեց, որ ներկայիս իրավիճակը փոփոխվել է, և մարդկանց առօրյան խառն է․ «Ամեն ինչ փոխվել է, բայց էս իրավիճակն էլ է անցնելու։ Վատն այն է, որ այս խառը իրավիճակում հստակ չի՝ ուր ենք գնում։ Երկրում պետք է լինի որոշակի կայունություն, որպեսզի մարդիկ սովորական կյանքով ապրել կարողանան»։

Նա խոսեց նաև իշխանության ներկայիս ներկայացուցիչների վերաբերմունքի մասին՝ նշելով, որ նրանք չեն ապրել հասարակության հետ և չեն հասկանում իրական խնդիրները. «Այսօրվա իշխանությունը մեզ հետ չի ապրել։ Նրանք չեն գիտակցում՝ ինչ է նշանակում իրական կյանքում մարդկանց հետ շփվել»։

Քաղաքացին համոզմունք հայտնեց, որ ում էլ ընտրեն, նույնն է լինելու, բոլորն էլ թալանելու են, ինքն էլ լինի՝ կթալանի, և առաջարկեց իրեն ընտրել. «Ես էլ լինեմ՝ նույնը կանեմ, հո դեբիլ չեմ ես: Բա պետք է հարստանամ, տուն ունենամ: Պետք է դեբիլ լինեմ Ուրուգվայի պրիզիդենտի պես, որ չօգտվեմ: Ինձ ընտրեք՝ 2 վիլա կառնեմ, էլ չասեմ որ քաղաքում ամենալավ ավտոն իմն ա լինելու»:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը