Ներքին 11 ամիս առաջ - 14:05 17-11-2025

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն սպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Հոկտեմբերի 20-ին Չեչնիայի քաղաքացի՝ 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 23-ամյա Այշատ Բեյմուրադովան որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից։ Ավելի ուշ, սակայն, հայտնաբերվեց երիտասարդ աղջկա դին՝ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում։ Ըստ նախնական տվյալների՝ աղջիկը մահացել է հոկտեմբերի 16-ին։

Իրավապաշտպանները և Բեյմուրադովայի ընկերներն ահազանգում էին, որ նա Չեչնիայից փախուստի է դիմել՝ փորձելով փրկվել ընտանեկան բռնությունից։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է, որ Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված