Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 23:53 16-11-2025

Քվեարկության օրը հանցակազմ պարունակող խախտում չենք արձանագրել․ Դանիել Իոաննիսյան

Ժամը 20:00-ի դրությամբ պետք է ասեմ, որ չենք արձանագրել որևիցե այնպիսի խախտում, որը մեր գնահատմամբ ունենա հանցակազմի տարեր, բայց միաժամանակ նախընտրական քարոզարշավի ժամանակ հինգ այդպիսի դեպք արձանագրել ենք: Մենք նախընտրական քարոզարշարի ընթացքում հանցագործության մասին հինգ հաղորդում ենք ներկայացրել: Երկուսը քրեական օրենսգրքի 441, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, և երեքը 221 հոդվածով, այն է՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հոդվածով: Միանգամից ասեմ, հինգն էլ ուղղակի կամ անուղղակի վերաբերվում են Քաղաքացիական պայմանագրին։ Այս մասին քիչ առաջ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդը»-ի կողմից արձանագրված խախտումներին։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք 53 խախտում, որոնցից 45-ը վերաբերվել են պաստառներին։ Ինչ վերաբերվում է քվեարկության օրվա խախտումներին, ապա դրանք հիմնականում կրել են ընթացակարգային բնույթներ, արձանագրել ենք շուրջ 20 խախտում, որոնց մոտ 75%-ը՝ մոտ 15-ը տեղամասի ներսում, 5-ը՝ տեղամասի շրջակայքում։ Ընթացակարգային առումով պետք է ասեմ, որ ընտրական հանձնաժողովները, եթե համեմատենք, օրինակ, Գյումրիի հետ, ավելի տեղյակ էին իրենց լիազորություններից, բայց միևնույն է մենք գոհ չենք այն մակարդակից, որը կա»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա