Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:20 16-11-2025

Ինչո՞ւ է Արգիշտի Մեխակյանի նկարը ամենուր մնացել լռության օրը. վիճաբանություն՝ ոստիկանների հետ

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ոստիկանների հետ վիճաբանության դրվագ՝ կապված Վաղարշապետի համայնքապետի թեկնածուների նկարներով պաստառները փակցնելու հետ:

Ոստիկանները պահանջում են մեքենայի վրայից պոկել պաստառները, իսկ մեքենայի սեփականատերը բանավեճի է բռնվում նրանց հետ՝ ցույց տալով մի քանի մետր հեռավորության վրա գովազդային վահանակի վրա ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի նկարը:

Քաղաքացին բողոքում է, որ ընտրության նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, որը համարվում է լռության օր, Արգիշտի Մեխակյանի նկարները ոչ մի տեղից չեն պոկվել, Զվարթնոց տանող ճանապարհին ամենուրեք ՔՊ-ական թեկնածուի պաստառներն են:

«Բա ո՞ւր մնաց 3 միլիոն վարչապետը: Օրենքը պետք ա հավասար լինի բոլորի համար»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է