Ներքին 9 ամիս առաջ - 22:14 15-11-2025

Փաշինյանին ներկայացվել են «Ակադեմիական քաղաքի» տարածքի ակտիվացման աշխատանքները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը և Ժաննա Անդրեասյանը։

Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։

Հաջորդիվ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»–ի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը։

Տեղեկացվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։

Նշվել է, որ Ճարտարապետական հորինվածքները, քարե գործիքների տիպաբանությունը և խեցեղենի իսպառ բացակայությունը հիմք են ենթադրելու, որ այստեղ եղել է նախակերամիկական նեոլիթի հնավայր։

Ըստ մասնագետների, հետսառցադաշտային շրջանի այս բնակատեղին զբաղեցրել է ավելի քան մեկ հա տարածք։ Մինչ այժմ պեղվել է բոլորաձև դասավորված զանգվածեղ քարերից 2-4 մ տրամագծով ավելի քան 20 սենյակ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքների հարուստ հավաքածու։ Տարածքում վանակատի հանքավայրեր բացակայում են, ուստի այն ներկրել են Արագածի կամ Արզնիի վանակատի երևակումներից։ Պատրաստի գործիքներից և զենքերից զատ հայտնաբերվել են նաև վանակատի մանր ցլեպներ և թեփուկներ, որոնք փաստում են տեղում վանակատից և բազալտից գործիքներ պատրաստելու մասին։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են