Ներքին 9 ամիս առաջ - 16:35 15-11-2025

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Հարգելի՛ գործընկերներ, այսօր 17։00-ին նշանակված է ԿԸՀ արտահերթ նիստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցչի դիմումների մասին օրակարգով։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

«Նիստը հնարավոր է լուսաբանել, սակայն ուզում եմ հիշեցնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի դրույթը։ Այս նիստը լուսաբանելիս պարտավոր եք պահպանել այսպես կոչված լռության օրվա կանոնները, ընտրությունների որևէ մասնակցի վերաբերյալ քարոզչության կամ հակաքարոզչության դրսևորումներ չեն կարող լինել ձեր թողարկումներում կամ հրապարակումներում։ Ուստի եթե չեք կարող պահպանել սահմանադրական օրենքի դրույթները, կոչ կանեմ ձեռնպահ մնալ նիստի լուսաբանումից՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են