Ներքին 10 ամիս առաջ - 21:39 14-11-2025

Մարտուն Գրիգորյանի թիմակից Նարեկ Միրզոյանը վայր է դրել Գյումրու ավագանու մանդատը

Oragir.News-ի տեղեկություններովԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանը վայր է դրել ավագանու մանդատը։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ավագանու անդամ Նարեկ Միրզոյանից։
Միրզոյանը ո'չ հերքեց, ո'չ հաստատեց տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի Գյումրիի ավագանու հերթական նիստին Նարեկ Միրզոյանը չէր ներկայացել։ Միրզոյանի ավագանու նիստին ներկա չլինելու պատճառը ըստ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի` անձնական խնդիրներով էր պայմանավորված( Նարեկ Միրզոյանի կնոջ առողջական վիճակով պայմանավորված)։

Նշենք, որ Նարեկ Միրզոյանի բացակայությունը շահարկվեց հենց ՔՊ-ի կողմից։ Նոյեմբերի 11-ի ավագանու նիստը չկայացավ, պատճառը այն էր, որ նույնիսկ 30 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո էլ հնարավոր չեղավ քվորում ապահովել։

Բացի Նարեկ Միրզոյանից նիստին չէր ներկայացել նաև Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը իր ողջ կազմով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը