Ներքին 9 ամիս առաջ - 17:04 14-11-2025

Արցախից սերված բազում մեծահարուստներ Արցախում տներ չսարքեցին․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչո՞ւ կորցրինք Արցախը.

Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից Հայաստան բռնագաղթած տղամարդն ասաց, որ իրենց գյուղից սերված, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը Մատաղիսում գտնվող իրենց տունն այդպես էլ չսարքեց, չբարեկարգեց, ինչն իր մեջ այն ժամանակ կասկածներ է հարուցել գյուղի և Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Արցախից սերված Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բազում մեծահարուստներ Արցախում տներ և օբյեկտներ չսարքեցին։ Իմ որդին 2011-2013 թվականներին ծառայել է Ասկերանի գնդում՝ պաշտպանել Աղդամի առաջնագիծը։ Երբ գնացել էի նրա զինվորական երդման արարողությանը` տեսա, որ Ստեփանակերտի փողոցներում շատ ցուցանակներ ռուսերեն են, սակայն Ստեփանակերտում ռուսական բնակչություն չկար։ Այն ժամանակ հանրապետական մամուլում գրեցի, որ դա ճիշտ բան չէ։ Արցախը կորցրինք Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դրսից ղեկավարվելու, օտարների կամքը սպասարկելու պատճառով»։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են