Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:00 14-11-2025

Հանձնաժողովի նախագահը տանը նստած օգնություն է բաժանում, որն օրենքով արգելված է․ Արամ Պետրոսյան

Վաղարշապատի (Էջմիածնի) նախընտրական քարոզչության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են պաստառների լայնածավալ և բազմատեսակ խախտումներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Հայաքվե» դիտորդական խմբի շտաբի պետ Արամ Պետրոսյանը՝ ներկայացնելով փաստական տվյալներ և լուսանկարներ։

Պետրոսյանի խոսքով՝ խախտումների հիմնական մասը վերաբերում է պաստառների փակցմանը արգելված վայրերում, այդ թվում՝ քաղաքի և հարակից գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի պատերին, գազալցակայանների տարածքներում ու գազի խողովակների վրա, էլեկտրասյուների ու դրանց արկղերի վրա, կանգառներում, որտեղ պաստառ տեղադրելը օրենքով արգելված է։

«Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ ոչ միայն մրցակից թևերի պաստառներն են վնասվում կամ փակվում, այլ նաև պաստառներ են փակցվում ճանապարհային նշանների վրա։ Նման երևույթ մինչ այս չենք հանդիպել»,– նշեց նա՝ ցուցադրելով լուսանկարներ և ընդգծելով, որ այս անգամ արձանագրված խախտումներն ավելի բազմազան են։

Պետրոսյանը հատուկ ընդգծեց նաև այն հանգամանքը, որ որոշ կանգառներում մնացել են անգամ նախորդ՝ 4-5 տարվա վաղեմության պաստառներ, ինչը վկայում է տեղական իշխանության կողմից տարածքների պատշաճ հսկողության բացակայության մասին։

Մշտադիտարկման խմբի արձանագրած ամենախնդրահարույց երևույթներից մեկը, Պետրոսյանի խոսքով, վարչական ռեսուրսի կիրառումն է։ Նա ներկայացրեց Տիգրան Սարգսյանի կողմից արված տեսանյութ, որտեղ երևում է, որ համայնքապետարանին պատկանող մեքենայով և համայնքապետարանի կողմից վճարվող աշխատողները աշխատանքային ժամին փակցնում են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառները՝ ոչ նախատեսված վայրերում․ «Սա վարչական ռեսուրսի օգտագործման ամենատարածված ձևերից է, և մենք ունենք դրա փաստերը»։

Պետրոսյանը հավելեց, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող տարածքներում պաստառների տեղադրումը ևս արվել է առանց բնակիչների համաձայնության, ինչը ևս մեկ իրավախախտում է։

Պետրոսյանը նաև նշեց, որ խախտումներից մեկն էլ այն էր, որ հանձնաժողովի նախագահը տանը նստած օգնություն է բաժանում, որն օրենքով արգելված է, բայց նրա նկատմամբ ֆիզիկական որևէ ուժ չի կիրառվել, ինչը սակայն չեն կարող ասե, օրինակ, Մայր Հայաստան շարժման աջակից բլոգերի միջադեպի վերաբերյալ։

Ամփոփելով՝ նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ ընդգծելով նրանց՝ հանրային վերահսկողության գործընթացում ունեցած դերը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա