Ներքին 9 ամիս առաջ - 15:16 14-11-2025

ՀԷՑ-ը՝ ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացի մասին

ՀԷՑ-ը պարզաբանում է ներկայացրել ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացի վերաբերյալ․

«Ս․թ․ նոյեմբերի 12-ի «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդման մասով՝ այն է, իբր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը «ընթացակարգի բացահայտ անտեսմամբ» է նշանակվել.

Ընկերությունը հայտնում է, որ վերոնշյալ պնդումը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։

Ընկերությունը տեղեկացնում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի նշանակումը իրականացվել է գործող իրավակարգավորումների խիստ պահպանմամբ, մասնավորապես՝

Վերոգրյալ հաղորդմամբ մատնանշվող ՀՀ ՀԾԿՀ 25․05․2016թ․ 125-Ա որոշումը, որպես ի կատարումն այդ որոշման ընդունման պահին թիվ 0092 լիցենզիայի գործող պայմանների 4․36-րդ կետի, բացառապես Ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչներին համաձայնեցում տալու մասին որոշում է, այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված չափորոշիչների հաստատում է։

Մինչդեռ, ՀՀ ՀԾԿՀ 21․12․2018թ․ 747-Ա որոշմամբ հաստատվել է թիվ 0092 լիցենզիայի պայմանների նոր խմբագրությունը, որի 28-րդ կետի համաձայն «Լիցենզավորված անձի ղեկավար աշխատողները (տնօրինությունը) պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին»։
Ըստ այդմ, ներկայումս գործող կարգավորման տիրույթում՝ թիվ 0092 լիցենզիայի պայմաններով սահմանվում է ոչ թե Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ իր ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները համաձայնեցնելու կարգ, այլ ուղղակիորեն նախատեսվում է, որ Ընկերության ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ թիվ 0092 լիցենզիայի ներկայումս գործող պայմանների համատեքստում Հանձնաժողովի կողմից առ այսօր չի կայացվել Ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչները սահմանելու մասին համապատասխան որոշում, իսկ 125- Ա որոշումը ամբողջությամբ չի համապատասխանում և չի բխում գործող լիցենզիայի քննարկվող դրույթի տրամաբանությունից, ուստի չի կարող քննարկման և/կամ կիրարկման առարկա դառնալ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենքի համաձայն՝ քննարկվող ակտերի միջև կոլիզիան կարգավորվում է՝ ղեկավարվելով ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերով. տվյալ դեպքում ավելի ուշ ուժի մեջ է մտել վերոգրյալ թիվ 747-Ա որոշումը։

Կարևոր է արձանագրել նաև, որ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեությունն առնչվում է բացառապես ֆինանսական ոլորտին (ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլն)»։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»