Ներքին 9 ամիս առաջ - 13:04 14-11-2025

ՎԶԵԲ-ի ամենախոշոր գործարքը ՀՀ մասնավոր հատվածում. Ամերիաբանկը 150 մլն եվրո է ներգրավել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն և 50 միլիոն եվրո:

Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ պայմանագրի հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցումն ու կանաչ ծրագրերի խթանումն է։

«Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ կարևոր ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը հնարավորություն կտա բավարարել հայկական ընկերությունների ֆինանսավորման կարիքները և ընդլայնել մեր կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերը», - ասել է նա:

Մասնավորապես, միջոցների առնվազն 40%-ն ուղղվելու են Հայաստանի կանաչ տնտեսության
զարգացմանը՝ վերականգնվող էներգիայի և ռեսուրսների արդյունավետության ծրագրերին: «ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը համագործակցում են արդեն 15 տարուց ավելի: Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք մի շարք վարկային գծերի շուրջ, որոնք ուղղված են եղել տնտեսության որոշակի հատվածների ֆինանսավորմանը։ Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանությանը և այդ երկրներ արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը»,- նշել է ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին` հավելելով, որ ավելի խոշոր գործարքներ ՎԶԵԲ-ն ունեցել է Հայաստանի միայն պետական հատվածում, իսկ մասնավոր հատվածում այս գործարքը մինչ օրս կնքվածներից ամենախոշորն է:

Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանն էլ նշել է. «Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»:

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է։ Իր թվային լուծումների և խոշոր քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»