Ներքին 9 ամիս առաջ - 18:32 13-11-2025

Փաշինյանը հայտարարել է, թե ոչ ոք Արցախի համար այնքան բան չի արել, որքան ինքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանն ինքն է դուրս բերել թակարդից։ Ավելին, համարում է, որ ոչ ոք Արցախի համար չի արել այնքան բան, որքան ինքը։

«Հիմա ասում են՝ ինչ ուզել եք, տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ մենք ոչինչ չենք տվել՝ ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ գալիս, Ղարաբաղը լացում են։ Ոչ մեկը մեր չափ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսական միջոցներից, ինչը երևում է բյուջետային թվերով, վերջացրած՝ մյուս աջակցություններից, ինչը չի երևում և երբեք չի երևալու», - հայտարարել է Փաշինյանը,։

Փաշինյանն իր ելույթում նաև նշել է, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է և հավաստիացրել է, որ երբ կհրապարակի բանակցային թղթերը, դրանում բոլորը կհամոզվեն։

«Ավելին ասեմ՝ եթե 2018 թվականին մենք իշխանության չլինեինք... մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել, ուրիշ որևէ մեկը մնար՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ, ինչքան էլ որ անհամեստ է՝ ես սա պարտավոր եմ ասել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»