Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:30 13-11-2025

«Արարատը» և «Շանեն» դառնում են «88»․ Աննա Հակոբյանը Գորիսում սուպերմարկետնե՞ր է խլում

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գորիսում գործող «Շանե» սուպերմարկետը դադարեցրել է գործունեությունը՝ իր տեղը զիջելով «88» անվանումը կրող սուպերմարկետների ցանցին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույն ճակատագիրն է սպասվում նաև «Արարատ» սուպերմարկետին, որը, ըստ ամենայնի, շուտով նույնպես կփակվի։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց դեռևս գործող «Արարատ» սուպերմարկետի ներկայացուցիչների հետ։

Հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, և խնդրեց սպասել, մինչ մոտենա մենեջերը կամ տնօրենը։ Հեռախոսին մոտեցած տնօրեն ներկայացած կինը ոչ միայն հրաժարվեց ներկայանալ, այլև բավական կոպիտ ձևով արձագանքեց մեր հարցերին։

«Չէ, մենք էդ հարցերին չենք կարող պատասխանել։ Ես տնօրենն եմ, բայց չեմ ուզում պատասխանել, ստիպո՞ւմ եք, որ պատասխանեմ։ Դա ոչ մեկի գործը չի՝ սուպերմարկետը փակո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ցտեսություն»,- ասաց նա՝ ընդհատելով զանգը և թույլ չտալով մեզ որևէ կերպ արձագանքել իրեն։

Նույն հարցով Oragir.News-ը կապ հաստատեց նաև արդեն փակված «Շանե» սուպերմարկետի տնօրինության հետ։ Հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցն ասաց, որ սուպերմարկետն արդեն կոչվում է «88»։

«Արդեն «88» սուպերմարկետ է կոչվում, բայց աշխատակիցների կազմը նույնն է։ Սպասեք, ես հիմա մենեջերին կասեմ՝ կզանգի»,- ասաց նա և անջատեց հեռախոսը։

Oragir.News-ը աշխատանքային օրվա ընթացքում ո՛չ մենեջերից, ո՛չ էլ իրավասու այլ անձից այդպես էլ զանգ չստացավ, իսկ հետագա մեր զանգերը մնացին անպատասխան։

Նկատենք, որ չնայած ամիսներ առաջ «Շանե» ընկերությունը հավաստիացնում էր, որ փոփոխությունը կատարվում է «նպատակային զարգացումների շրջանակում՝ ծառայությունները դարձնելով ավելի որակյալ և մատչելի», Գորիսի մեր աղբյուրներն այլ բան են պնդում։ Ըստ այդմ՝ սուպերմարկետների փակման՝ ավելի ճիշտ կլինի ասել «88»-ականացման հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը։

Նշվում է, որ հենց Աննա Հակոբյանի «դաբրոյով» են սուպերմարկետները խլում իրենց սեփականատերերից, իսկ կարճ ժամանակ անց Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերում դրանք։

Մամուլը տևական ժամանակ գրում է, որ ներկայիս իշխանությունների սրտի գործարար Նարեկ Նալբանդյանին Աննա Հակոբյանն անձամբ է հովանավորում։ Թեպետ ինքը՝ Նալբանդյանը, հերքել է այս տեղեկությունները, սակայն իրականությունը փաստացի այլ բանի մասին է վկայում։

«Շանե» և «Արարատ» սուպերմարկետների աշխատակիցներին պատրաստվում էինք նաև այս հարցն ուղղել, սակայն նրանք նախընտրեցին խորհրդավոր լռություն պահպանել, հավանաբար՝ խուսափելով խուսելու ոչ այնքան հաճելի հետևանքներից։

Եթե մեր հրապարակումից հետո վերջիններս ցանկանան իրենց տեսակետը ներկայացնել, Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել այն։

«Չար լեզուների» պնդմամբ՝ Գորիսի «Շանե» և «Արարատ» սուպերմարկետներն այս գործընթացում միակը չեն․ նման ճակատագիր է սպասվում Հայաստանի տարբեր բնակավայրերի այլ սուպերմարկետներին ևս։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է