Արտաքին 11 ամիս առաջ - 23:36 13-11-2025

Թուրքիայում 3.5 մլն երեխա է աշխատում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ- AKP) 2025 թվականը հռչակել էր «Ընտանիքի տարի», քանի որ վերջին տարիներին ծնելության մակարդակը զգալիորեն նվազել է ու ընտանիքի ինստիտուտի ու ժողովրդագրական կառուցվածքի ամրապնդումը դարձել է սոցիալական առաջնահերթություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդես է եկել բազմազավակության՝ «Ինչո՞ւ ոչ առնվազն չորս, կամ նույնիսկ հինգ երեխա» կոչերով։

Այդ կոչերի ֆոնին Թուրքիայում ավելի քան 600.000 երեխա նույնիսկ պարտադիր կրթություն չի ստանում։ Դպրոց չհաճախող երեխաների 74%-ը 14-ից 17 տարեկան են։ Տնտեսական ճգնաժամի պատճառով երեխաները աշխատում են վաղ տարիքից։ Մասնավորապես Թուրքիայում 3.5 մլն երեխա է աշխատում և 2024-2025 ընթացքում աշխատավայրերում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մահացել է 72 երեխա։

Կտրուկ աճել է նաև հացագործության մեջ ներքաշված երեխաների թիվը։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների՝ բերման ենթարկված կամ արդեն ազատ արձակված երեխաների հետ կապված միջադեպերի թիվը 2024-ին 2023-ի համեմատ աճել է 9.8%-ով՝ հասնելով 612.651-ի:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին