Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:11 12-11-2025

Նիկոլ Փաշինյանը՝ իր և Կարեն Կարապետյանի խոսակցության մասին

«Պատմեմ՝ ինչ խոսակցություն է եղել ու իմ Կարեն Կարապետյանի միջև»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 2018-ի իրադարձություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ նա, ըստ էության ակնարկել է ենթատեքսով, որ իրենք մեզ ազատեն ու հեղափոխությունը դուրս գա օրակարգի: Ինչ որ ձևով ինքը պատրաստակամություն ա հայտնել, որ ինքը որպես ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը: Ասել եմ՝ ընդունելի չէ ու Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հետո գնացել ա ու վերադարձել՝ ասելով, որ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո: Ասել եմ՝ չեմ ընդունում դա, որից հետո գնացել ա, վերադարձել ու ասել, որ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ասել եմ՝ ընդունելի չէ ու նա պետք է հրաժարական տա էսօր, վաղը, մաքսիմում՝ մյուս օրը: Հետո եկել, ասել է՝ ընդունելի է: Էս ա եղել մեկուսարանում մեր խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ»,- նշեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը