Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:18 11-11-2025

ՔՊ-ին տվեք այդ հարցը․ Սևակ Խաչատրյանը՝ Էջմիածնի ճանապարհին իշխող կուսակցության ներկայացուցչի պաստառների մասին

«Հաղթանակ» դաշինքը՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, շարունակում է Վաղարշապատում իրականացնել նախընտրական քարոզարշավը։

Oragir.News-ի թղթակիցն այսօր քարոզարշավի ընթացքում Սևակ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Էջմիածին մուտք գործելու ողջ ճանապարհին ամբողջությամբ իշխող կուսակցության ներկայացուցչի ցուցանակներն էին։

«Դուք այդ հարցը տվեք ՔՊ-ի ներկայացուցիչներին․ Ո՞նց է ստացվում, որ ամբողջ ցուցանակները միայն ձեր պլակտներն են, խնդրում եմ մի հատ այդ հարցը անպայման կտաք․․․ Ըստ օրենսգրքի, պարտավոր է գովազդային ընկերությունը, ում դուք տվել եք, որ վարձակալի տվյալ տարածքները, պարտավոր է բոլոր թեկնածուների համար ապահովի հավասար պայմաններ, ինչու՞ ապահովված չէ, ինչո՞ւ չեք տալիս այն գովազդային ընկերության տվյալները, որ մենք էլ, ու միայն մենք չէ, մնացած յոթն էլ կապվեն և փորձեն իրենք էլ իրենց հասանելիք տեղը պլակատների համար, պաստառների համար վերցնել: Այս հարցը խնդրում եմ անպայման տվեք, ինձ հետաքրքիր է։ Ես գիտեմ նաև ընդդիմադիր էլի թեկնածուների շտաբեր դիմել են համայնքապետարան, դիմել ենք տարածքային ընտրական հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ասում ենք՝ տվեք այդ տվյալները, որպեսզի մենք էլ կապվենք այդ գովազդային ընկերության հետ և հավասարության սկզբունքը պահենք, որը ամրագրված է ընտրական օրենսգրքում: Ոչ մի կերպ չենք կարողանում գտնել՝ որ ընկերության մասին է խոսքը, որպեսզի կապվենք»,- ասաց Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ արդյունքում ստեղծված իրավիճակը ճիշտ հակառակ էֆեկտն է ունեցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը