Ներքին 11 ամիս առաջ - 11:45 10-11-2025

Երևանում 40-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վահե Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու օգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվեկ է հիվանդանոց մեկնել։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են նաև վարորդի հայտնած տեղեկությունը այն մասին, որ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ստեղծել է վթարային իրավիճակ, ապա հեռացել դեպքի վայրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»