Ներքին 11 ամիս առաջ - 22:36 09-11-2025

Ադրբեջանը համաձայն էր հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժեց. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախը բեռ էր Հայաստանի համար, և Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ բանակցային գործընթացի օրակարգում Նիկոլ Փաշինյանը 2018–ից հետո իր հետ հանդիպելու որևէ փորձ չի արել.

Ինչքան գիտեմ, նա հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ որևէ նոր բան չի լսել։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է որևէ խորհուրդ լսելու։ Ամենից անհասկանալի կետն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի։ Կա այդ զեկույցը։ Բայց ինքը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։

Իր բացատրությունը հետևյալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է»,- ընդգծեց երկրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի