Արտաքին 11 ամիս առաջ - 19:14 08-11-2025

ԵՄ-ը շարժվում է դեպի Խորհրդային Միություն. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Խրատական տոնը, որով որոշ եվրահանձնակատարներ համարձակվում են խոսել վրացի ժողովրդի հետ, անընդունելի է, հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Նրա խոսքով՝ ի պատասխան Բրյուսելի առճակատման տոնի՝ պետք է լսել նաեւ վրացի ժողովրդի հիմնավորված գնահատականները։

«Գլխավոր գնահատականը մեզ տալիս է վրացի ժողովուրդը, վրացական կառավարությանը գնահատում է վրացի ժողովուրդը։ Խորհրդային Մոսկվան ուներ Վրաստանի գնահատման այնպիսի պլան, որը մեզ համար հնգամյա պլաններ էր նախատեսում, իսկ հիմա մեզ ասում են մեկ հինգ կետի մասին, մեկ պլաններ են դնում։ Գլխավոր սկզբունքը, որի վրա հիմնված է միջազգային կարգը, հարգանքն է այլ ժողովուրդների ինքնիշխանության հանդեպ։ Խրատական տոնը, որով որոշ եվրահանձնակատարներ համարձակվում են խոսել վրացի ժողովրդի հետ, անընդունելի է...

Քանի որ Բրյուսելը որոշել է նման առճակատման տոն որդեգրել եւ հանդես գալ ուղղորդողի եւ «խնամակալի» դերում վրացի ժողովրդի համար, ապա նրանք կլսեն իրենց գործունեության շատ հիմնավորված գնահատական նաեւ վրացի ժողովրդից։ Բրյուսելը լիովին շեղվել է եվրոպական արժեքներից եւ հետ է շարժվում, դեպի Խորհրդային Միություն»,- ասել է Պապուաշվիլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը