Արտաքին 11 ամիս առաջ - 22:13 07-11-2025

ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա 3 տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ

Միացյալ Նահանգների բանակը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում գնել առնվազն մեկ միլիոն անօդաչու թռչող սարք՝ հետագայում տարեկան ձեռք բերումները հասցնելով կես միլիոնից մինչև մի քանի միլիոնի:

Այս մասին Reuters–ին հայտնել է ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը։

Նա ընդգծել է, որ դա մեծ մարտահրավեր է՝ հաշվի առնելով, որ այժմ տարեկան գնումն ընկնում է մոտ 50 հազար ԱԹՍ-ի սահմաններում, սակայն կարծում է, որ նպատակը իրագործելի է։

Նախարարի առաջնահերթությունն է զարգացնել երկրի ներքին արտադրությունը՝ հատկապես շարժիչների, սենսորների, մարտկոցների և այլ մասերի համար, որոնք այժմ մեծապես արտադրվում են Չինաստանում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին