Ներքին 1 տարի առաջ - 14:30 07-11-2025

ՍԱՏՄ-ն Ադրբեջանով ներկրված հացահատիկի նմուշներն ուղարկել է լաբորատորիա

«Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկից բնականաբար նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, իչպես դա արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ բոլոր բեռների դեպքում»,- Oragir.News-ի հետ զրույցում տեղեկացրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Նա հավելեց, որ բեռնափոխադրումը ԵԱՏՄ երկրների միջև է և սահմանային հսկողություն չի իրականցվում։

Հարցին, թե երբ է փորձաքննությունն իրականացվելու, Հարությունյանը նշեց, որ նմուշներն անմիջապես տարվել են լաբորատորիա՝ տեղեկացնելով, որ եթե փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվեն, կհրապարակեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Դրանից հետո հացահատիկով բեռնված գնացքը Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է տեղափոխել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»