Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 07-11-2025

Կեղտաջրերը լցվել են տունս, 40 օր է՝ պետությունը ոչինչ չի անում․ Իսրայելյան փողոցում անելանելի իրավիճակ է

Երևանի Իսրայելյան փողոցի բնակիչ, 1950 թվականին ծնված Վարդգես Գևորգի Դադոյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց իր և քրոջ՝ Նելի Դադոյանի հետ պատահած արտակարգ միջադեպի մասին։

Ըստ նրա՝ սեպտեմբերի 26-ին, երբ իրենք հիվանդանոցում էին, երբ հարևանները զանգահարել են և ասել, որ նրանց տանից կեղտ է լցվում իրենց տուն, իր նշմամբ՝ հիվանդանոցից շտապ վերադարձել են և տեսել են, որ բնակարանը հեղեղվել է կեղտաջրերով։

«Քույրս ինֆարկտ է տարել, ես նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Այդ օրը հիվանդանոցում էինք հետազոտության համար։ Երբ վերադարձանք տուն՝ տեսանք, որ ամբողջ բնակարանը՝ բաղնիքը, զուգարանը, միջանցքը, խոհանոցը, լցված է կեղտաջրերով։ Տունը բառացիորեն հեղեղվել էր կեղտով»,– պատմեց Դադոյանը։

Նրա խոսքով՝ միջադեպից հետո պարզվել է, որ շենքի վերին հարկերում համատիրության աշխատակիցները աշխատանքներ են կատարել։ Նրանք փոխել էին ջրատար խողովակները, որոնց ներսում, իրենց բացատրությամբ, ավազ էր կուտակվել։ Այդ ավազը խցանել էր համակարգը, ինչի հետևանքով կեղտաջրերը դուրս էին եկել և լցվել ներքևի հարկում գտնվող բնակարան։ Դադոյանի խոսքով՝ այդ ամենից հետո ոչ ոք՝ ո՛չ համատիրությունից, ո՛չ էլ որևէ այլ կառույցից, չի եկել օգնության։

Դադոյանը նշեց, որ զանգահարել է տարբեր պետական կառույցներ՝ քաղաքապետարան, թաղապետարան, համատիրություն, հիվանդությունների վերահսկման վարչություն և նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Սակայն, նրա խոսքով, որևէ մարմին իր խնդրին արձագանք չի տվել։

«Ասացին՝ Երևանում հիմա դեզինֆեկցիոն ծառայություն չկա։ Պատկերացնո՞ւմ եք՝ միլիոնանոց քաղաքում չկա մարմին, որը կգա և կվարակազերծի բնակարանը։ Իսկ մենք արդեն երկու ամիս ապրում ենք սանիտարական վտանգավոր պայմաններում»,– նշեց նա։

Դադոյանի խոսքով՝ թեև ինքն ու քույրը բազմիցս փորձել են խնդրին լուծում գտնել՝ հրապարակումներ անելով սոցիալական ցանցերում և դիմելով տարբեր կառույցների, այդուհանդերձ ո՛չ լրագրողներ, ո՛չ պաշտոնյաներ, ո՛չ համատիրության և ո՛չ էլ քաղաքապետարանի ներկայացուցիչներ չեն այցելել դեպքի վայրը՝ պարզելու, թե ի՞նչ պայմաններում են նրանք ապրում։ Նա ընդգծեց, որ իրենք հաշմանդամ են, միայնակ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»