Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:47 06-11-2025

Քարոզարշավ ենք անելու, բա ո՞վ է ֆինանսավորելու. Փաշինյան

Ոչ մի բան նորություն չէ. այդպես է եղել միշտ ՔՊ-ի դեպքում, այլ բան է, թե ինչքանով է դա հանրային ուշադրություն գրավել, ինչքանով՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հերթական ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրվելու համար ՔՊ-ից թեկնածուների առաջադրման մասին հարցիեն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2017 թվականի հերթական ընտրություններում մենք նույն սկզբունքով ենք արել: Նախորդ հերթական ընտրությունը, որին ՔՊ կուսակցությունը մասնակցել է, եղել է 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունը, և մենք ամեն ինչ նույն ձևով ենք արել»,- նշեց նա:

Անդրադառնալով առաջադրման վճարին՝ վարչապետն ասաց, որ դա թեկնածուները միշտ էլ իրականացրել են: «Որովհետև մենք քարոզաշարշավ ենք իրականացնելու. մենք պետք է մեր ներդրումն ունենանք. բա ո՞վ է ֆինանսավորելու: Իհարկե, մենք դրամահավաք էլ կկազմակերպենք, 2017-ին էլ ենք կազմակերպել, 2015-ին էլ: Որևէ մեկը, եթե թեկնածություն է առաջադրում, պետք է ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում՝ պարտադիր չէ անձնական. որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ թեկնածու լինել՝ նշանակում է որոշակի առաջնորդություն, հետևաբար յուրաքանչյուրը կարող է իր միջավայրում դրամահավաք կազմակերպել՝ ընտանիքի անդամներ, ընկերներ, և այդ ներդրումը անել:

Ինչո՞ւ կուսակցականներին 500 հազար դրամ, ոչ կուսակցականներին՝ 1 մլն 500 դրամ, որովհետև կուսակցականներն այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերություն, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի