Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 20:15 06-11-2025

ՌԴ-ում բեռնափոխադրումների գները բարձրացել են, ուստի կարճաժամկետ ձեռնտու է դարձել երկաթգծով ՀՀ ցորեն ներմուծելը

Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հիմա էս պաթոսից, պոպուլիզմից, վիրավորանքներից, հայհոյանքներից ու մեղադրանքներից անցնենք ռեալ, պրագմատիզմի դաշտ։

Ի՞նչ է տեղի ունենում ցորենի ներկրման հետ կապված և ինչու։ Վերջին ամիսներին ՌԴ-ում բեռնափոխադրումների գները բավականին բարձրացել են` կապված դիզելի թանկացման հետ (արդեն 65 ռուբլի), ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության օրերի քանակի հետ կրճատման պատճառով. դրսի բեռնատարների ահագին վարորդներ դեպորտ են եղել, ինչը հանգեցրել է բեռնատար մեքենաների դեֆիցիտի։

Էս գործոնների ազդեցության տակ կարելի է ասել գները 50-100% բարձրացել են։ Կրասնոդարից առաջ բեռնատարը ՀՀ ժամանում էր 1900-2500 դոլարով, հիմա` ընդհուպ 4000 դոլար։ Ժամանակավոր, կարճաժամկետ ժամանակահատվածում ձեռնտու է դարձել երկաթգծով ներմուծելը։ ՌԴ-ն էլ Ադրբեջանի հետ պայմանավորվեց և այս մի քանի խմբաքանակ ցորենը այս տարբերակով եկավ ՀՀ։

Սա է ողջ իրականությունը և ճշմարտությունը։ Դիզելի գինը բարձրացել է ուկրաինացիների կողմից նավթավերամշակման գործարաններին հարվածելուց հետո, վարորդների ՌԴ-ում կացության հարցն էլ շուտով կլուծվի ու կրկին ձեռնտու կդառնա ցորենը Վլադիկավկազից արագ` երկու օրում, էժան ցամաքային բեռնափոխադրումներով ներկրել ՀՀ։ Իսկ տարեկան ՀՀ-ն ՌԴ-ից ներկրում է 300 000+ տոննա հացահատիկ։

Էսքան բան, պարզ ու հանրամատչելի։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային