Ներքին 1 ժամ առաջ - 12:53 19-10-2026

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։