Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 06-11-2025

Սա հայկական իշխանություն չէ, սա թուրքական է․ Էդգար Ղազարյան

Ներկայիս իշխանությունները ապօրինի մեթոդներով փորձում են չեզոքացնել հանրային հեղինակություն ունեցող գործիչներին։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Կա հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ, որը պարզապես լիկվիդացվում է ապօրինի եղանակով։ Սա հստակ վկայում է, որ իրավապահ համակարգը գործադիր իշխանության վերահսկողության տակ է»,– նշեց Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ սահմանադրական ճանապարհը, իր համոզմամբ, իմպիչմենտի գործընթացն է, սակայն դրա նախաձեռնողները բավարար հետևողականություն չեն ցուցաբերում։

«Ցավոք, անգամ այն պատգամավորները, որոնք ստորագրել են իմպիչմենտի նախաձեռնությանը, չեն դրսևորում ակտիվություն։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա հայկական իշխանություն չէ, սա թուրքական իշխանություն է։ Եվ ինչպես պատմության ընթացքում, հիմա էլ մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար»,– ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»