Սպորտ 11 ամիս առաջ - 20:13 04-11-2025

Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ մրցելու է հատուկ խաղաշապիկներով

ԱԱ-2026-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ մրցելու է հատուկ խաղաշապիկներով։ Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Սև ու ոսկեգույն խաղաշապիկը նվիրված է լեգենդար Էյսեբիոյին և նրա՝ «Ոսկե գնդակ» նվաճելու 60-ամյակին: Էյսեբիոն, ում անվանում էին «Սև հովազ», մրցանակը ստացել է 1965 թվականին:

Puma-ի պատրաստած խաղաշապիկով պորտուգալացիները հանդես կգան միայն Հայաստանի ընտրանու դեմ:

Հետագայում վաճառքի է հանվելու սահմանափակ քանակով՝ ընդամենը 1965 հատ խաղաշապիկ:

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում