Ներքին 1 տարի առաջ - 19:35 04-11-2025

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով ներկաներին, անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելությանը։

Խոսելով երկու երկների սերտ հարաբերությունների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։

Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև հայ համայնքի նկատմամբ Արգենտինայի իշխանությունների հոգածու վերաբերմունքին, ինչպես և արգենտինահայերի կարևոր ներդրմանը երկրի զարգացման գործում:

Վերջում Նորին Սրբությունը բարի արդյունքներ մաղթեց պատվիրակության առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարօրության»,-ասված է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»