Ներքին 9 ամիս առաջ - 09:48 02-11-2025

Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել գծանշումներ կատարող աշխատակցին, ով տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, նրան դեպքի վայրում իրենց հսկողության տակ են վերցրել տեղում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, իսկ Վարդան Գ․-ն, ով վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր, տեղում մահացել է:

«Nissan»-ը վրաերթից հետո անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնը, կոտրել ծառը ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, մասամբ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննոթյան, եղել է սթափ։

Մահացածը իր գործընկերների հետ նշված ճանապարհին կատարում էր գծանշումներ և անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները, իսկ հանդիպակաց երթևեկելի գոում, որտեղ նույնպես գծանշում էին իրականացնում, լուսային փարոսիկները միացված ծառայություն էին կատարում պարեկները ու եթե վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, պահպաներ սահմանված արագությունը, ապա դեպքը տեղի չէր ունենա։

Վարորդ Հայկ Ա․-ն աշխատում է «Որդան կարմիր Բայ Մալխասյան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի մենեջեր, իսկ մահացածը աշխատում էր «Ռեգիոն Ստրոյ Սերվիս» ՍՊԸ-ում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար