Ներքին 11 ամիս առաջ - 19:17 31-10-2025

Փաշինյանը հրաժարվել է օգնել Ղրիմի կամրջի պայթեցման գործով ՌԴ-ում ցմահ դատապարտված հայերին

Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանում մեղադրանքի կողմը պահանջել է ցմահ ազատազրկում 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող բոլոր 8 մեղադրյալների համար․ հաղորդում է RBC-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։

Նրանցից երեքը հայեր են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը և Ախալքալաքի բնակիչ, Հայաստանի քաղաքացի Արթուր Թերչանյանը։

Ռուսական մամուլում պարբերաբար անդրադարձ է եղել Ղրիմի կամրջի պայթյունի գործին, որտեղ հիշատակվում են նաև հայ կալանավորվածները։ The Moscow Times-ը գրել է, որ գործով անցնող անձանց մեղադրանքները խստացվել են։ Եթե սկզբում խոսվում էր ահաբեկչության մեղադրանքի ավելի մեղմ ձևակերպման մասին, ապա հետագայում այն վերաորակվել է այնպես, որ մեղադրյալներին սպառնում է ցմահ ազատազրկում։

Վրացական լրատվամիջոցներից News.ge-ն անդրադարձել է նաև Թերչանյանի ընտանիքի պատմությանը, նշելով, որ Արթուրն անմեղ է, և Հայաստանի իշխանություններից և սփյուռքի կառույցներից օգնություն ստանալու փորձերն արդյունք չեն տվել։ Մասնավորապես նշվում է, որ Թերչանյանի կինը դեռևս 2024 թվականին նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ և տարբեր մարմինների։ Ի վերջո, ստացել է պատասխան, որում նշվում է, որ Հայաստանի պետական մարմինները ոչիչով չեն կարող օգնել։

«Գործի նախաքննությանը և դատական քննությանը միջամտելը կամ քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործողությունների կամ անգործության օրինականության նկատմամբ վերահսկողությունը չի մտնում Արտաքին գործերի նախարարության ֆունկցիոնալ իրավասության մեջ»,- ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են ընտանիքին։

Ըստ Արթուրի կնոջ՝ նրանք նաև կապ են հաստատել Ռուսաստանում սփյուռքի ներկայացուցիչների հետ, բայց ոչ ոք չի հետաքրքրվել Արթուրի ճակատագրով։

Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի ճանապարհային հատվածում, որը տանում է դեպի բռնակցված Ղրիմ։

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պարզել է, որ կամրջի վրա օգտագործված պայթուցիկները ուղարկվել են Օդեսայից Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։

Ռուսաստանի իշխանությունները տեղի ունեցած պայթյունը որակել են ահաբեկչություն։

Oragir.News-ը հարցումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ԱԳՆ՝ ակնկալելով պարզաբանումներ՝ նշված քրեական գործի վերաբերյալ։

Oragir.News-ը ԱԳՆ-ից մասնավորապես փորձել է տեղեկություն ստանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ցմահ դատապարտված ՀՀ քաղաքացիներին հայրենիք արտահանձնելու ուղղությամբ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում