Ներքին 1 տարի առաջ - 13:03 31-10-2025

ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services (AWS)-ի Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավարի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է.

«Հանդիպել եմ Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ համագործակցությունը և նորարարական նախագծերի իրականացումը։

Իմ խոսքում ընդգծել եմ AWS-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։

Քննարկումների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև թվային ինքնիշխանության մոդելին և AWS European Sovereign Cloud-ին։

Այս համատեքստում նշել եմ, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները և տնտեսական առաջընթացը։

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք ընդգծել ենք համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարևորությունը»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի