Ներքին 11 ամիս առաջ - 23:23 29-10-2025

Մամուլից եմ տեղեկացել իմ պաշտոնավարման կասեցման մասին. Բյուրեղավանի ղեկավար

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի Բյուրեղավանցիներ, գործընկերներ

Իմ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից։ Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։

Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար, հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։
Դատարանը կորոշի, մեղավոր եմ, թե` ոչ։

Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով և արած գործերով։
Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը և քաղաքի անդորրը խանգարելու համար։

Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով։

Օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ և մեր համայնքի ընտրողների շահերը։
Աստված մեզ պահապան...

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը