Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:10 28-10-2025

7-10 ավտոբուս ոստիկանական ուժերը ցույց են տալիս իշխանության վախերը Դավիթ Համբարձումյանից. Մամիջանյան

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Դավիթ Համբարձումյանի դեմ կայացված դատավճիռը քաղաքական հետապնդման արդյունք է։

Նրա խոսքով՝ Համբարձումյանը բազմիցս ապացուցել է, որ չի վախենում իշխանական ճնշումներից։ «Դավիթ Համբարձումյանը մի քանի անգամ ՔՊ-ին հաղթած, երբևէ կռվից կամ ՔՊ-ի տարբեր շինծու գործերից իր և իր բարեկամների նկատմամբ հարվածներից չվախեցած մարդ է։ Վստահ եմ, որ սա նույնպես նրա և իր թիմի համար որևէ խոչընդոտ չի լինելու»,– ասաց Մամիրջանյանը։

Նա շեշտեց, որ գործի ընթացքը բազմաթիվ իրավական կասկածներ է առաջացնում. «Գործի մասով այլ գործող անձինք չկան, բայց կա կազմակերպիչ։ Ոնց է ստացվում՝ ոչ ոք չգիտի։ Նման դեպքերում երբեք խափանման միջոց չի փոխվում։ Այս դեպքում դա էլ խախտվեց։ Էլ չեմ ասում, որ եթե երեք ամիս պակաս լիներ վճիռը, ապա նա կհայտնվեր համաներման տակ։ Ուշադրություն՝ համաներումը չի նշանակում մեղքի ընդունում»,– նշեց նա։

Մամիրջանյանի խոսքով՝ տեղի ունեցածը քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ «Հիմա էստեղ արդեն կասկած չի կարող լինել, որ սա քաղաքական հետապնդում է։ Ես վայրկյան անգամ կասկած չունեմ Դավիթի տոկունության վրա։ Դա ապացուցում է այն փաստով, որ ինքը աշխատանքային այցից վերադարձել է Հայաստան՝ ցույց տալով իր կերպարը, իր տեսակը»,– ասաց նա։

Մամիջանյանը հավելեց, որ իրավական տեսանկյունից որևէ խոչընդոտ չկա, որպեսզի Համբարձումյանը շարունակի մնալ իմպիչմենտի գործընթացի թեկնածու։

«Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ իմպիչմենտի թեկնածու։ Գործընթացը շարունակվելու է։ Իսկ ինչի՞ են Դավիթ Համբարձումյանից վախենում՝ ոչ միայն նրա աջակիցների թվի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այս պահին ընդդիմությունը գրեթե ամբողջությամբ կոնսոլիդացված է նրա թեկնածության շուրջ։ Ուստի իշխանությունը վախենալու լուրջ առիթ ունի»,– ընդգծեց Մամիրջանյանը։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները ցույց են տալիս, որ նրանք իրականում չեն զգում իրենց «անվախ»։

«Թող որքան ուզում են ասեն, որ չեն վախենում, բայց յոթից տասը ավտոբուս ոստիկանական ուժերը շատ հստակ ցույց են տալիս՝ որքանով են վախենում»,– ասաց Հայկ Մամիրջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը