Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:56 27-10-2025

Եթե դիմադրություն չլինի, Փաշինյանը Մայր Աթոռի օղակն ավելի կսեղմի

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ինքնակոչ պատարագ կկազմակերպի Հովհաննավանքում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։

Առաջին այցը սրբավայր, կարելի է ասել, ձախողվեց։ Երկրորդ այցով միգուցե Փաշինյանը փորձում է վերականգնե՞լ վարկանիշը, մարդաշատությո՞ւն ապահովե՞լ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շեշտը մասսայի վրա չի դնում։

«Էդ ակցիան ցույց տվեց, որ ինքը հասարակական վստահության ճգնաժամ ունի։ Եթե կարծում եք՝ մյուս կիրակի շատ մարդ է հավաքվելու, սխալվում եք»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Փաշինյանը բացահայտ անտեսում է Սահմանադրությունը, օրենքները և հասարակության կարծիքը։

«Ինքը Հովհաննավաքում երեկ էլ, առաջիկա կիրակի օրն էլ ուղղակի հոգևոր միջոցառման իմիտացիա է անում՝ հավաքելով որոշակի մասովկա։ Իսկ իրական գործողություններ եկեղեցու դեմ ինքն անելու է ռեպրեսիվ մեթոդներով․ արել է և շարունակելու է անել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Փաշինյանը գուցե Մայր Աթոռը գրոհելուց առաջ, այսպես ասած, նախավարժա՞նք է իրականացնում, ինչն իրեն ավելի կմոտեցնի Մայր Աթոռին, Սուրենյանցն ասաց, որ այդ հարցի պատասխանն ինքը երեկ տվել է։

«Նա հայտարարել է, որ մտնում են ավարտական փուլ։ Սրան գումարեք այն փաստը, որ կա հարուցված քրեական գործ՝ հանրահավաքին հարկադրելու հոդվածով հայտնի ձայնագրության հիման վրա։ Եթե չլինի հասարակական դիմադրություն, ինքն առաջիկա օրերին կփորձի Մայր Աթոռի օղակը սեղմել․ օրինակ՝ Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելը»,- ասաց նա։

Թե ինչպես կարելի է հակազդել Նիկոլ Փաշինյանի այս գործողություններին, քաղաքագետը մեկ լուծում է տեսնում։

«Հակզդելու մի ձև կա՝ հասարակության ակտիվ ներգործությունը․ կարո՞ղ եք հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել՝ իշխանությունները չեն կարող իրենց մտադրություններն իրականացնել, չե՞ք կարող՝ անկախ նրանից՝ քանի մարդ կհավաքի Հովհաննավանքում, կարող է իրականացնել այդ հակաեկեղեցական, հակապետական, հակասահմանադրական ծրագիրը»,- նշեց նա՝ ընդգծելով այն երեք գործոնները, որոնց վրա Փաշինյանը հենվում է՝ արտաքին աջակցության, հասարակական դիմադրության պասիվության և ռեպրեսիվ «մեքենայի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում