Ներքին 9 ամիս առաջ - 16:33 27-10-2025

Զորակոչիկի տարկետման համար՝ 7500 դոլար կաշառք․ մեղադրանք ՊՆ ՌՈ պաշտոնյային

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ի կատարումն հանցավոր մտադրության՝ վերը նշված ՊՆ ՌՈ պաշտոնյայի մտերիմ անձը 2025 թվականի փետրվարի 20-ին հանդիպել և վերջինիս է փոխանցել որպես կաշառք պահանջված 7500 ԱՄՆ դոլարից 3500 ԱՄՆ դոլարը: Դրանից 200 ԱՄՆ դոլարը, պայմանավորվածության համաձայն, ՊՆ ՌՈ պաշտոնյան տրամադրել է իրեն օժանդակած հիշյալ անձին:

Կաշառքի մնացած մասը՝ 4000 ԱՄՆ դոլարը, վերը նշված պաշտոնատար անձը ստացել է 2025 թվականի փետրվարի 21-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ ՌՈ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վերը նշված երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար