Սպորտ 1 տարի առաջ - 16:43 26-10-2025

Ինտերի նախագահը մեկնաբանել է Մխիթարյանի ներգրավվածությամբ 11-մետրանոցի նշանակման դրվագը

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածի մասին:

Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։

Հանդիպումը, որն ավարտվել է «Նապոլիի» 3:1 հաշվով հաղթանակով, 11-մետրանոցը իրացրել է դաշտի տերերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Խաղի գլխավոր մրցավարն էր Մաուրիցիո Մարիանին։

«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ֆուտբոլային համակարգում, քանի որ նույնիսկ ես մի փոքր շփոթված եմ և ավելի մեծ հստակության կարիք ունեմ։ «Նապոլին» արժանի էր հաղթանակին, սակայն 11-մետրանոցի դրվագը վճռորոշ եղավ խաղի հավասարակշռությունը խախտելու համար։ Այդ որոշումը կայացվել է օգնական մրցավարի հուշման հիման վրա, քանի որ գլխավոր մրցավարը սկզբում խախտում չէր արձանագրել։

Կարծում եմ՝ այդ դրվագը պետք է վերանայվեր VAR-ի միջոցով, ինչը կապահովեր ավելի մեծ հստակություն։ Իմ կարծիքով, «Նապոլիի» հաղթանակը մեծապես պայմանավորված էր այս դրվագով։ Եթե առանձնացնենք 11-մետրանոցը, ապա այն պետք է դիտարկել որպես առանձին միջադեպ, որը անկախ է խաղի ընդհանուր ընթացքից։

Հաշվի առնելով Ռոկկիի խոսքերը՝ «Բավական է մեղմ 11-մետրանոցներին», ես կարդացել եմ հարգարժան լրագրողների կարծիքները, ովքեր համարում են, որ դա 11-մետրանոց չէր։ Ես ցանկանում եմ մասնակցել այս քննարկմանը՝ որոշակի հստակություն մտցնելու համար։ Ես կարևորում եմ գլխավոր մրցավարի առանցքային դերը, քանի որ օգնականի միջամտությունը կարող է դժվարացնել նրա ինքնուրույն որոշում կայացնելը։

Ընդմիջման ժամանակ այցելեցի հանդերձարան, և ակնհայտ էր, որ այդ 11-մետրանոցը դառը հետք էր թողել։ Թեև «Նապոլին», ամենայն հավանականությամբ, կհաղթեր, ես խոսում եմ խաղի ժամանակագրության և այդ դրվագին հասնելու ընթացքի մասին։ Դրանից հետո խաղի ընթացքն ամբողջովին փոխվեց. «Նապոլին» վերջին կես ժամում արժանիորեն գերիշխեց, մինչդեռ մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ։ Պատիվ և փառք նրանց»,- «Ինտերի» նախագահի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Դրվագի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը