Ներքին 10 ամիս առաջ - 10:24 26-10-2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն և «BMW»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Դ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Ստեփանյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված