Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 12:15 25-10-2025

Առաջարկում եմ Մայր Աթոռին՝ ժամանակավորապես հրաժարվել Հոհաննավանքից

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ես մտածում եմ, որ Մայր Աթոռը պետք է թույլ տա, որպեսզի Հովհաննավանքի ճակատամարտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տանի և, այդ պատճառով, և զերծ մնա այդ հոյակերտ տաճարում նոր նշանակված քահանայի կողմից պատարագի և այլ արարողությունների անցկացումից:

Բացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում:

Մայր Աթոռը չունի զորք՝ բանակ, անվտանգության ուժեր, ոստիկանություն, և չի կարող կռվել իշխանությունների դեմ: Մի կողմ եմ թողնում, որ եթե նույնիսկ Մայր Աթոռի տասը հազար կողմնակից պաշտպանի Հովհաննավանքը, ապա դա կարող է վերածվել բռնությունների ու արյունահեղության, ինչի ռեսուրս մենք ուղղակի չունենք և իրավունք չունենք նման բան թույլ տալու:

Որպես ՀՀ մտահոգ քաղաքացիներից մեկը, իմ առաջարկն է Մայր Աթոռին, այսպես ասեմ, ժամանակավորապես հրաժարվել Հոհաննավանքից: Այդ վանքը ՀՀ տարածքում է, և իշխանափոխությունից անմիջապես հետո այն վերադառնալու է Մայր Աթոռին, եթե անգամ կան մտածողներ, որ իշխանությունների հեռահար նպատակն է հակաթոռ կաթողիկոսություն հիմնել և իրենց սիրելի քահանաներին, վարդապետներին ու եպիսկոպոսներին միավորել այդ տաճարի շուրջ:

Եւ վարչապետ Փաշինյանը, և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցույց են տվել, որ համառ են ու պատրաստ չեն գնալու փոխզիջման՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Հետևաբար, կողմերից մեկը, պետք է նման քայլ կատարի՝ փոխզիջում, հետքայլ, և դա կարող է անել Գարեգին Բ-ն, քանի որ վարչապետ Փաշինյանը հետքայլ ներքաղաքական կյանքում չի անում և չի անի այսօր՝ ընտրությունների շեմին:

Նա հետքայլ անում է միայն դրսում և անում է՝ պարտադրված:

Եվս մեկ բան. այդ հետքայլից հետո, ինչը գիտակից և մտածող մարդիկ կգնահատեն հավուր պատշաճի և դա ժամանակի ընթացքում մեծ քայլ կհամարվի, Մայր Աթոռը պետք է հրաժարվի մաս կազմել ներքաղաքական պայքարին, ինչին, ցավոք, նրան պարբերաբար մղում է մեր ընդդիմությունը՝ եկեղեցին բերելով ներքաղաքական կոնֆլիկտի կենտրոն:

Գրել եմ մի քանի անգամ և կրկնում եմ այժմ՝ թեմի առաջնորդն իրավունք չունի հավակնել վարչապետի աթոռին: Եթե արդարացումն այն է, որ նա Հայաստանն է փրկում իր համոզմամբ, ապա նույն տրամաբանությամբ վարչապետ Փաշինյանն էլ իր համոզմամբ հոգևորն է փրկում՝ մտնելով Մայր Աթոռ, ինչի իրավունքը նույնպես և նույնչափ չունի:

Այս հակամարտությունը արդեն տարիների կուտակած փոխադարձ ատելության ներուժ ունի և պատրաստ է պայթել: Չեմ խորշում գրելուց, որ Փաշինյանն ու թիմը ատում են Մայր Աթոռի հոգևոր դասին վեհափառի գլխավորությամբ ճիշտ այնպես, ինչպես վերջիններս են ատում վարչապետին ու նրա թիմին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում