Ներքին 1 տարի առաջ - 09:55 24-10-2025

Կարուշը արժանապատիվ ու պարկեշտ հայ մարդ է․ այսօր հենց այդպիսի մարդիկ են բռնատիրական վարչախմբի թիրախում

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս շաբաթ թուրքահաճո վարչախմբի կողմից, ի թիվս Գյումրիում ոստիկանական բռնություններից տուժած տասնյակ այլ անձանց` բացարձակապես անհիմն կերպով ձերբակալվել, ապա նաև կալանավորվել է «ՀայաՔվե» անդամ Կարուշ Հովեյանը, ով բողոքի ակցիային իր խաղաղ ներկայությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում։

Կարուշը արժանապատիվ ու պարկեշտ հայ մարդ է, Գյումրիում հարգված և սիրված երիտասարդ, իր արդար քրտինքով ապրող, ու իր ընտանիքի իսկական հենասյուն: Այսօր հենց այդպիսի մարդիկ են բռնատիրական վարչախմբի թիրախում, քանի որ նրանք են վճռականորեն դիմադրում Հայաստանի թուրքացման նրա ծրագրերին:

Մենք հետամուտ ենք լինելու Կարուշ Հովեյանի և անհիմն կերպով կալանավորված տասնյակ այլ արժանապատիվ գյումրեցիների նկատմամբ արդարության վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը: Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրանց բոլորի ընտանիքներին, ցանկանում կամք ու տոկունություն՝ հաղթահարելու այս հերթական փորձությունը»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե