Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:10 23-10-2025

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «Հայաքվե»

«Հայաքվեն» հայտարարություն է տարածել. «Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու և այդ գործի շրջանակներում, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նրան բիրտ ուժով բերման ենթարկելու կապակցությամբ։

Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին նրա դեմ, որ Փաշինյանի վարչախումբը, այս էլ որերորդ անգամ, անթաքույց քաղաքական հաշվեհարդար է տեսնում ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարների նկատմամբ։
Բողոքի խաղաղ ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ այդ օրը կիրառվեց բիրտ ու անհամաչափ ոստիկանական ուժ։ Ձերբակալվել, իսկ այնուհետև դատարանների հապճեպ և չհիմնավորված որոշումներով` կալանավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծագույն մասը ո՛չ որևէ բռնի գործողություններ է կատարել, ո՛չ խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, ո՛չ էլ առավել ևս մասնակցել նախապես կազմակերպված զանգվածային անկարգությունների։ Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք իրավական ամենաթողության, իրավապահ մարմինները քաղաքական ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու համար օգտագործելու հետ, որը սկսում է անթաքույց պետական ահաբեկչության երանգներ ստանալ։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխող վարչախմբի այս հակաօրինական ու հակամարդկային գործողությունները, այս ամենը համարում ժողովրդավարությունը գերեզմանող և Հայաստանը խավարամիտ բռնապետության տանող պետական ահաբեկչություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելը, ազատ խոսքը լռեցնելն ու ժողովրդին ահաբեկելն է։
Մեր զորակցությունն ենք հայտնում վարչախմբի ահաբեկչական գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին և վճռականորեն հանձն առնում պայքարելու նրանց խախտված իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության բոլոր իրավապաշտպան կառույցների, մեր գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման այս աղաղակող դեպքի վրա և ակնկալում նրանց համարժեք արձագանքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում