Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:13 21-10-2025

Եթե դատարանն ապացուցի՝ Ղուկասյանը կաշառք չի վերցրել, ներողություն կխնդրե՞ք. Մինասյանը՝ Ռուբինյանին

ԱԺ հերթական նիստում իր ելույթում ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսքն ուղղելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, հորդորեց ամբիոնից վիրավորական արտահայտություններ չանել․ «Մկան ծակը դուք եք մտել։ Երբ այստեղից «կոռուպցիոներ սրիկա» արտահայտությունն է անում ԱԺ փոխնախագահը, առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձին մեղավոր եք կարգում, չի կարող ձեր որևէ գործողություն լինել ժողովրդավարական իրավական ընթացակարգերի ներքո»։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ եթե արդար դատաքննություններով պարզվեն այդ հանցագործությունները, իրենք են դատապարտելու այդ գործողությունները և Ռուբեն Ռուբինյանին հարցրեց․ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, եթե չապացուցվեն կամ չհաստատվեն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ՔՊ-ականների կողմից մարդկանց հասցեին, Դուք հրապարակային ներողություն կխնդրե՞ք։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ասում եմ այո, ներողություն կխնդրեմ, բայց եկեք այստեղ ու դատապարտեք Չարչյանին։ Հեսա դատական ակտերը կստուգենք»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է