Ներքին 1 տարի առաջ - 23:50 20-10-2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա, Վատիկանում հանդիպման ժամանակ նշել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է