Արտաքին 1 տարի առաջ - 20:23 19-10-2025

Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին՝ պայմանավորված ԵՄ-ի և անձամբ իր դեսպանի նկատմամբ ատելություն սերմանելու հանգամանքով։

Ինչպես նշված է Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, Վրաստանի ղեկավարությունը ամիսներ շարունակ ատելություն է սերմանել ԵՄ-ի և անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ։

Հետևաբար, որոշվել է դեսպան Ֆիշերին հետ կանչել խորհրդակցությունների՝ հաջորդ քայլերը քննարկելու համար։

Նշվում է, որ հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կանդրադառնա այս հարցին։

Սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները մեղադրել էին Ֆիշերին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ կառավարության քաղաքական գծի վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների դեմ դատավարություններին մասնակցելու համար։ Այդ ժամանակ դեսպանին հրավիրել էին Վրաստանի ԱԳՆ։

ԵՄ-Վրաստան հարաբերությունները լրջորեն վատթարացել են այն բանից հետո, երբ խորհրդարանակն վերջին ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, որը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա