Ներքին 1 տարի առաջ - 18:14 18-10-2025

ՔՊ-ն սիրում է ասֆալտ անել և աuֆալտին փռել. նրանց ճանապարհաշինարարի պաշտոն կտանք իշխանափոխությունից հետո. Նարեկ Կարապետյան

Ես պլանավորում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք և գնանք նոր խնդրին բախվենք։ Առաջինը պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր: Երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, մի օր շուտ վերացնեն աղքատությունը մեր երկրում: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մեր երկրում այսօր 500,000 մարդ գործ չունի շրջաններում։ Տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ և պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ: Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությունը»,- նշեց նա։

Նա հավելեց, որ Հայաստանի բոլոր շրջանները՝ ներառյալ Երևանն ի վարչական շրջաններով, պետք է ունենան զարգացման ծրագրեր, արդյունաբերականից մինչև ի զբոսաշրջային:

«Այսօր մենք ապրում ենք Facebook-ի փոստից Facebook-ի փոստ: Մեր արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է Facebook-ով։ Իշխանափոխությունից հետո մենք նաև խոսք ենք տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կտանք երկու պաշտոն։ Առաջինը ճանապարհաշինարարության պաշտոնը. սիրում են ասֆալտ անել և երկրորդը սիրում են ասֆալտին փռել, իրենց մոտ երկու բան է ստացում՝ ասֆալտ անել ու ասֆալտին փռել։ Ինձ թվում է իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով են զբաղված»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է