Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:57 17-10-2025

Հայաստանի քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ իրենց անձը հաստատող վկայականով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի կառավարության և Հայաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի և մնալու մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքը. հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Ղազախստանի և Հայաստանի միջև երկու համաձայնագիր՝ միգրացիայի ոլորտում համագործակցության և երկու երկրների տարածքներում քաղաքացիների մնալու մասին։ Ըստ համաձայնագրի՝ Ղազախստանի քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան անձը հաստատող վկայականով։ Նմանապես, Հայաստանի քաղաքացիները կկարողանան մնալ Ղազախստանում իրենց անձը հաստատող վկայականով։

Ղազախստանի քաղաքացիները ևս կկարողանան մնալ մյուս կողմի տարածքում մինչև 90 օր՝ վեց ամսվա ընթացքում։ 30 օր մնալուց հետո կողմերից մեկի քաղաքացիները պետք է ժամանակավորապես գրանցվեն։ Դա հնարավորություն կտա վերահսկել միգրացիոն գործընթացները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է