Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:39 17-10-2025

Եթե բռնապետին դիմադրություն չկա, ամեն հաջորդ հանցագործություն ավելի լկտի է լինելու. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե մինչև հիմա ասում էինք, որ Նիկոլը մարդկանց բռնում-թողնում է «կարուսել» սկզբունքով, այժմ կարող ենք փաստել, որ այդ երանելի ժամանակներն անցել են։ Մասայական ձերբակալությունների փուլ ենք մտել և անլուրջ են խոսակցությունները, թե «բանտերում տեղ չկա», «սաղին չեք բռնի»։ Տեղ չլինելը՝ բանտարկվածների պրոբլեմն է, ոչ թե բանտարկողների»։

Այս մասին վաղուց էինք զգուշացնում։ Սանձարձակ բռնապետության զարգացման տրամաբանությունը սա է. եթե բռնապետին դիմադրություն չկա, եթե զսպող ուժ չկա, ապա իրավիճակը գնալով վատանալու է։ Ամեն հաջորդ հանցագործություն ավելի լկտի է լինելու, այն, ինչ երեկ անթույլատրելի կհամարվեր, այսօր դառնում է նորմալ։

Ոմանք իրենց սփոփում են, թե բա «ընտրություններից հետո կհանդարտվի», բայց չէ, չի հանգստանալու, հակառակը, ավելի սանձարձակ է դառնալու։

Ու կապ չունի, դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե ոչ («մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա», «բիզնեսմեն չզբաղվել պոլիծիկա», կամ նման մի բան), բռնապետությունը զգալու եք ձեր կաշվի վրա, եթե արդեն չեք զգացել։
Բայց որևէ բռնապետ երբևէ այնքան անպարտելի չէ, ինչքան փորձում է ձեզ համոզել։ Որևէ որոշում («ախպեր, սաղ որոշված ա, մենք է՛լ բան չենք կարող անել») անբեկանելի չի, ինչքան էլ փորձեն համոզել, որ հանձնվեք ու համակերպվեք։

Բռնապետական բեսպրեդելը հնարավոր է կանգնեցնել համախմբվածությամբ ու կազմակերպված, համակարգված դիմադրությամբ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար